Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր եւ մասնակցել պաշտպանության բանակի զինծառայողների համար նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումն այսուհետ եւս կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Այնուհետեւ Նախագահը ներկա է գտնվել Մեխակավանում կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը:

Արցախի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել