ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բնակչուհի Վիոլետտա Մայիլյանը դիմել է դատարան՝ Apple ընկերությունից պահանջելով 999999999000 դոլար՝ iPhone-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման համար։ Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 23-ին։

Նման հավակնություններով ևս մեկ հայց ընդդեմ Apple-ի ներկայացրել է Նյու Յորքի բնակչուհի Ռայիսա Դրենտիվին։ Փոխհատուցման նրա պահանջները եղել են զգալի համեստ։ Կինն ակնկալում է ընկերությունից որպես փոխհատուցւոմ 100 մլն դոլար ստանալ։

Երկու դեպքերում էլ հայցերը ներկայացվել են շփոթության մեջ գցելով խաբեության գործով և անարդար մրցակցության մեղադրանքով։ Նրանք ամերիկյան կորոպացիայի դեմ բողոք ներկայացրած միակ քաղաքացիները չեն։

Ավելի վաղ Apple-ը խոստովանել էր iPhone-ի հին մոդելների աշխատանքի միտումնավոր դանդաղեցումը՝ նշելով, որ դա արվում է մարտկոցների ավելի լավ աշխատանք ապահովելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել