«Ապարանի նորընտիր համայնքապետ, «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանը որոշել է անգործ չթողնել նախկին երկարամյա քաղաքա­պետ Գոռ Աբրահամյանին՝ նրան նշանա­կելով համայնքի ղեկավարի տեղակալ: Նորընտիր ՀՀԿ-ական համայնքապետն Ապարանը կարգի բերելու համար մեծ թափով լծվել է գործի: Արդեն հայտնել ենք, որ այս օրերին նա իր միջոցներով մեծ թափով վերանորոգում է համայնքապետարանի վարչական շենքը և մտա­դիր է «գալ տարի» աշխատանքի գնալ «ռեմոնտ» արած շենքում: Տեղական իշխանությունը որոշել է նաև համայնքի հոգսերը հոգալու համար ակտիվացնել Ապարան քաղաքի զարգացման հիմ­նադրամի գործունեությունը՝ հանրու­թյանը հիշեցնելով դրա գոյության մասին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհր­դի նախագահը Գոռ Աբրահամյանն է: Ուշագրավ է, որ 2014-ին ստեղծված հիմ­նադրամը, դատելով համապատասխան հաշվետվություններից, այս ընթացք­ում չի գործել, գույք չի օգտագործվել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսա­կան հոսքեր չեն եղել: Ըստ համայնքապետարանի կայքում տեղադրված տեղեկանքի՝ արդեն իսկ մի քանի «թեթև» նվիրատվություններ են կատարվել հիմնադրամին: Ապարանի համայնքապետարանը, օրինակ, փոխանցել է 35 հազար դրամ: Ամենախոշոր հանգանակությունն այս պահի դրությամբ կազմում է 50 հա­զար դրամ: Նկատենք, որ Ապարանում ևս ժամանակը մի քանի օրով առաջ է ընկել, և, դատելով հիշյալ կայքից, այժմ այդտեղ 2018 թ. հունվարի 1-ն է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել