«ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ում ստուգումներից հետո իշխանկարապետյանական թիմում լուրջ խժդժություններ են սկսվել: Մեր ունեցած տեղեկություննե­րով՝ աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը դժգոհել է, որ այլևս չի պատրաստվում աչք փակել Իշխան Կարապետյանի և Եղիշե Մարգարյանի ապօրինությունների վրա, ինչը դարձել է լուրջ կոնֆլիկտի առարկա: Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին հայաստանյան երկու կազմակերպու­թյուն արտերկրից մարգարին է ներկրել ու կարագի անվան տակ 14 տոննա վաճառել պաշտպա­նության նախարարությանը: ԱԱԾ-ն ուսումնասիրություններ է անցկացրել և պարզել, որ այդ կազ­մակերպությունը ՊՆ-ին խաբելու միջոցով միլիոնավոր դոլարներ է գրպանել: Գործով անցնում են ՍԱՊԾ մի շարք աշխատակիցներ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել