Ֆրանսիայի ամենածեր բարմենուհին հայտնել է իր երկարակեցության գաղտնիքը: Այս մասին գրել է BBC News-ը: «Երբեք միրգ չուտել: Եվ երբեք կաթ կամ յոգուրտ չխմել,- պատմել է Իսբերգ քաղաքի բնակչուհի Մարի Լու Վիրտը, ով վերջերս է նշել հարյուրամյա հոբելյանը:- Ուտելուց հետո ջուր եմ խմում:

Նաեւ մի ըմպանակ որոշ բան էլ… բայց չափավոր: Եթե շատ խմեի, ապա այժմ այստեղ չէի լինի»: Վիրտը ծնվել է 1917 թվականին: 14 տարեկանում նա սկսել է աշխատել բարում, որը բացել են նրա ծնողները: Հաստատությունն աշխատում է մինչ օրս, եւ Մարի Լուն առաջվա պես կանգնում է վաճառասեղանի առջեւ, բայց առաջվա մշտական հաճախորդներ գրեթե չեն մնացել: «Ես նրանց բոլորին թաղել եմ: Նրանք ինձնից շուտ են մահացել: Իսկ երիտասարդներն այստեղ չեն գալիս,- գանգատվում է նա:

Ո՞վ պառավի տեսնելու հավես ունի»: Հոբելյարի կարծիքով՝ նախկինում Իսբերգն ավելի աշխույժ վայր էր: «Կյանքն ուրիշ էր: Այն ժամանակ քաղաքում 100 խորտկարան կար: Այժմ մնացել են միայն չորսը: Ֆաբրիկայի վեց հազարից ավելի բանվորներ կային, այժմ միայն երկու հարյուր,- պատմում է նա:- Ֆաբրիկայի մոտ ամեն օր պարում էին մեխանիկական դաշնամուրի նվագի տակ: Այժմ այդ ամենը չկա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել