«Սփյուռքի նախարարությունը, ինչպես պարզում ենք պետգնումների կայքից, իր կարիքների համար այս տարվա հոկտեմ­բերի 20-ին պայմանագիր է կնքել մի ԱՁ-ի հետ, ոչ դես, ոչ դեն՝ հայկական ավանդա­կան խորիզով գաթա և փախլավա ձեռք բերելու համար: Նախարարությունը 5 հազար 250 դրամով 3 հատ գաթա է գնել, 21 հազար դրամով՝ 30 հատ փախլավա՝ վճարելով ընդհանուր առմամբ 26 հազար 250 դրամ: Նույն այդ ԱՁ-ի հետ նախարա­րությունը դարձյալ գաթա և փախլավա գնելու պայմանագիր է կնքել նաև մոտ մեկ ամիս անց՝ նոյեմբերի 27-ին: Այս ան­գամ գաթաների և փախլավաների քա­նակն ավելացվել է. գնվել է 30 հատ գաթա՝ վճարվել է 52 հազար 500 դրամ, 89 հատ փախլավա՝ վճարվել 62 հազար 300 դրամ: Ավանդական այս անուշեղենների գնման համար նախարարությունն այս անգամ վճարել է 114 հազար 800 դրամ: Նշենք, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ծնունդով Գավառից է և իր հարցազրույց­ներից մեկում ասել էր, որ Ամանորին շատ է սիրում ճաշակել մասնավորապես Գա­վառի քյուֆթան ու փախլավան, որոնք «պատրաստման ինքնատիպ ճանապարհ են անցնում»: Փախլավա պատրաստելու արվեստին, որպես հին քյավառցի, ինքն էլ է տիրապետում: Նկատենք, որ նախարարությանը հայկական ավանդական խմորեղեններ մատուցած ԱՁ-ն գրանցված է Երևանում: Արդյոք նախարարության կա­րիքների համար փախլավաները թխելիս հաշվի են առնվել «Քյավառա փախլավի» պատրաստման ավանդույթները, չենք կա­րող ասել: Բայց, քանի որ հայոց մեջ հարգի է նաև Քյավառա քյուֆթան, ապա չի բա­ցառվում, որ մի օր էլ Սփյուռքի նախարա­րությանն «իր կարիքների համար» քյուֆթա պետք գա, և այն ձեռք բերելու համար պետգնում հայտարարվի»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել