Հաճախ է պատահում մարդիկ տեսնում են գեղեցիկ հագուստ մենեկենի բրա, սակայն փորձելուց հետո պարզվում է, որ այն իդեալակ է միայն բարակ կառուցվածքով անշունչ տիկնիկի համար և հարմար չէ իրական մարդուն:

Շվեցիայում հայտնվել են ոչ սովորական մանեկեններ: Նրանք ունեն ճիշտ այնպիսի կառուցվածք, ինչպիսին մարդը: Շվեցիան որոշել է մերժել ընդունված կազմվածքի ստանրդարտները և կողմ է առողջ ապրելակերպին:

Մանեկենները տարատեսակ կառուցվածք ունեն ինչպես մարդիկ` գեր, նիհար, լայն ուսերով, բարձրահասակ, ցածրահասակ: Դրնք բուռն քննարկումներ են առաջ բերել համացանցում: Շատերը համոզված են, որ վաղուց ժամանակն էր այդպիսի մանեկեններ արտադրելու, քանի որ անթերի կազմվածքներ չեն լինում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել