Apple և Google ընկերությունների ձայնային օգնականները խոսել են սեքսի և սեռական առողջության թեմայով։ Siri-ի և Google Assistant-ի համար վիկտորինան պատրաստել են նորզելանդացի հետազոտողները։ Դրա համար նրանք գործածել են Մեծ Բրիտանիայի Առողջապահական ազգային ծառայության կայքի հարցումների բազան։

Լավագույնն է ճանաչվել Google-ի ձայնային օգնականը, քանի որ Siri-ն հաճախ չի հասկացել որոշ հարցեր կամ պարզապես անտեսել է հարցը։

Օգնականներն օգտվել են հեղինակավոր աղբյուրներում առկա տեղեկություններից։

Հետազոտողները նշել են, որ առողջական հարցերում չարժի լիովին վստահել ձայնային օգնականներին, և խորհուրդ են տալիս անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել