«ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր երկու՝ պաշտոնը ստանձնելու (ներ­կայացվել է 30.11.2016թ.) և տարե­կան (ներկայացվել է 10.02.2017թ.) գույքի, եկամուտների և փոխկա­պակցված անձանց հայտարա­րագրերում Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, որպես եկամուտ, հայտարարագրել է ձեռնարկատիրական գործունեու­թյունից ստացած գումարը՝ 15 մլն. 450 հազար դրամ: Մենք Ասլանյանի մամուլի քարտուղար Դինարա Ախոյանին գրավոր հարցում էինք հղել՝ խնդրելով պարզաբանել, թե որն է Ասլանյանին պատկանող ձեռնարկությունը (անվանումը), և արդյոք ձեռնարկատիրական գոր­ծունեությամբ զբաղվելը չի հակա­սում ՏԻՄ օրենքի պահանջին, ըստ որի՝ «Համայնքի ղեկավարը չի կա­րող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպու­թյուններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մա­նկավարժական և ստեղծագործա­կան աշխատանքից»:
 
Ախոյանի անունից մեզ ուղարկ­ված պատասխանում ասվում է. «Մամիկոն Ասլանյանը մինչև 2016 թվականի սեպտեմբեր ամիսը եղել է ՀՀ արդարադատության նախարա­րության Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար: Ըստ հարկային դասակարգման՝ նոտարական գործունեությունը համարվում է ձեռնարկատիրական գործունեություն: Ուստի համայնքի ղեկավարի ձեռնարկատիրական գործունեությունից հայտագրած գումարները գոյացել են նոտարա­կան գործունեությունից ստաց­ված եկամուտներից»: Նշենք, որ Ասլանյանը պաշտոնն ստանձնելիս հայտարարագրել է 1 հողամաս և 1 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, TOYOTA LAND CRUISER 100 4.5 լ մարդատար ավտոմեքենա, 15,000,000.00 դրա­մական միջոց: Իսկ ահա, 2016 թվա­կանի տարեկան հայտարարագրում Ասլանյանի դրամական միջոցները կազմել են 6,000,000.00, որոնք հարկային տարեվերջում շեշտակի աճել են՝ կազմելով 15,000,000.00 դրամ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել