Ինչպես և կանխատեսել էի, ձայների ճնշող մեծամասնությունը քվեարկեց Երուսաղեմի «չճանաչման» վերաբերյալ Թուրքիայի համահեղինակած բանաձևի օգտին։ ԱՄՆ-ն խոստացել է համապատասխան հետևություններ անել և «պատժել» կողմ քվեարկողներին՝ օգնությունը կտրելով։

Բանաձևին կողմ են քվեարկել ՀՀ-ն, ՌԴ-ն և ԵՄ անդամ համարյա բոլոր երկրները և այլն։

Դեմ են քվեարկել ԱՄՆ-ն, Իսրայելը, Հոնդուրասը, Տոգոն և այլն։

Ձեռնպահ են եղել Ռումինիան, Լատվիան, Լեհաստանը և այլն։

Քվեարկությանը չեն մասնակցել Վրաստանը, Ուկրաինան, Մոնղոլիան, Թուրքմենստանը և այլն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել