Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ դեկտեմբերի 21-22-ը «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի անցկացման նպատակով: 

Այցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնական հանդիպում կունենա Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ, որի շրջանակում նախատեսվում է ստորագրել 2018-2021թթ. համար Երևան և Մոսկվա քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև համագործակցության ծրագիրը:

«Երևանի օրերը Մոսկվայում» միջոցառումների ծրագրի շրջանակում նախատեսված են նաև պաշտոնական այլ հանդիպումներ, «Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական և հումանիտար կապերի հեռանկարները» խորագրով կոնֆերանսի անցկացկացում, որի ընթացքում կկազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ՝ զբոսաշրջության, քաղաքային կառավարման խելացի տեխնոլոգիաների, մշակույթի և այլ ոլորտների վերաբերող թեմաներով: Կկազմակերպվեն նաև առանձին հանդիպում-քննարկումներ՝ առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, ինչպես նաև մշակութային մի շարք միջոցառումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել