Ամերիկացի նյարդաֆիզիոլոգները կապ են գտել քրեական վարքի և ուղեղի վնասվածքների միջև։ Գիտնականները պարզել են, որ ամենից հաճախ չարամիտները հանցագործության են գնում գլխուղեղի նախաճակատային կեղևի հատվածների վնասման պատճառով, քանի որ հենց ուղեղի այդ մասերն են մասնակցում որոշումներ ընդունելու գործում։ Այս մասին հայտնում է գիտական Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը։

Մասնագետներն իրականացրել են տարբեր տեսակի հանցագործություններ (խաբեբայությունից մինչև ծանր սպանություններ) իրականացրած մարդկանց ուղեղի 45 հետազոտություններ։ Բացի այդ, նյարդաֆիզիոլոգներն ուսումնասիրել են օրենք չխախտած 140 մարդկանց ուղեղները։

45-ից 23 դեպքերում կապ է եղել ուղեղի վնասվածքների և իրավախախտումների միջև։

Գիտնականներն ընդգծում են, որ մարդը կարող է հանցագործ դառնալ մի շարք գործոնների, այդ թվում շրջապատի, գենետիկական հակման պատճառով, իսկ ուղեղի աշխատանքում խախտումները ոչ միշտ են ստիպում մարդուն գնալ հանցագործության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել