«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ցանկանում է հասնել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պաշտոնանկությանը և հաջորդ տարվա ապրիլից զբաղեցնել նրա տեղը:
 
Բաղդասարյանը ՀՀԿ խմբակցությունում իր մտերիմ պատգամավորների միջոցով փորձում է ցույց տալ, որ Բաբլոյանը ոչ միայն տապալում է ԱԺ նիստերը, այլ նաև չի կարողանում իր վերահսկողության տակ պահել խորհրդարանի գործունեությունը:
 
Բաղդասարյանն իր մտերիմներին հավաստիացնում է, որ եթե առաջիկա 3-4 ամսում նախագահ Սերժ Սարգսյանն իսկապես համոզվի, որ Բաբլոյանը չի վերահսկում իրավիճակը, ապա նրա պաշտոնանկության հարցը կարելի է լուծված համարել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել