«Հայաստանի խանութներում և սուպերմարկետներում ձվի գինն արդեն մի քանի օր է, ինչ սկսել է բարձրանալ: Պատճառը ներքին շուկայում ձվի դեֆիցտն է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին մի քանի տնտեսվարողներ՝ նշելով, որ երկու օր է, ինչ մատակարարները քիչ քանակու­թյամբ ձու են խանութներին մատակարարում: Չի բացառվում, որ առաջիկա երկու օրերին որոշ խանութներում վա­ճառքի ձու չլինի: Բանն այն է, որ Ամա­նորի նախաշեմին, երբ ձվի պահան­ջարկը կտրուկ մեծանում է, տեղական արտադրողները, որպես կանոն, չեն կարողանում ներքին պահանջարկն ապահովել, ինչի արդյունքում էլ ձվի շուկայում դեֆիցիտ է առաջացել: Իսկ պահանջարկն ամբողջությամբ բավարարելու համար ձու պետք է ներկրվի: Թե ինչն է պատճառը, որ տնտեսվարողները չեն կարողանում մեծ քանակու­թյամբ ձու ներկրել, հստակ հայտնի չէ: Սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ սննդամթերքի անվտանգության պե­տական ծառայությունը կրկին դանդա­ղել է տնտեսվարողներին ձու ներկրելու թույլտվություն տրամադրելու հարցում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել