««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն անդրադարձել է իր ու նախկին նախարար, իսկ այժմ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հարաբերություններին: Բանն այն է, որ Արամայիս Գրիգորյանն ու իր թիմը ագրեսիվ արձագանքեցին Մինասյանի նշանակմանը: Ու սա այն դեպքում, երբ Գրիգորյանը ժամանակին նախարար էր նշանակվել հենց ՀՅԴ քվոտայով: «Ես կարծում եմ, որ չկա այդպիսի խնդիր, համենայնդեպս, իմ կողմից չկա: Ես բնապահպանության ոլորտում նախարարի պաշտոնը զբաղեցրած բոլորին, իսկապես ամենադրական մոտեցումներով եմ վերաբերվում: Եվ երբեք որևէ մեկի հետ անձնական որևէ խնդիր չունեմ, առավել ևս մարդկանց, ում հետ ես ճանապարհ եմ անցել խորհրդարանում, գործադիր իշխանությունում»,- ասել է նա: Միաժամանակ Մինասյանը նշել է, թե «շրջակա միջավայրի պահպանության քաղաքականությունը բոլորիս պարտականությունն է, առավել ևս այն մարդու, ով եր­բևէ զբաղեցրել է կամ զբաղեցնում է բնապահպանության նախարարի պաշտոնը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել