«Արդեն հայտնել ենք, որ Արթիկի թիվ 7 դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ 20 տարի անհատույց օգտագործ­ման իրավունքով տրվել է հայ-չեխական «Չեխ-Արմ-Ինվեստ» ՍՊԸ-ին, որի հայկական կողմը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյա­նի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը: Ընկերությունը պետական ռեգիստրում ընդամենն այս տարվա սեպտեմբե­րին է գրանցվել, հիմնադիրն Աստղիկ Ալեքսանյանն է: Մյուս հիմնադիրը, որը Հռիփսիմե Սարգսյանն է, դադարեցրել է մասնակցությունը: Ա. Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերությունից՝ «Ալեքս տեքստիլ»-ից, երեկ փորձեցինք մանրամասներ ճշտել, թե հատկապես որ ընկերությունն է ներկայացնում չե­խական կողմը, և ինչ բրենդի հագուստ է արտադրվելու նորաստեղծ ՍՊԸ-ի կողմից: Մեր տեղեկություններով, Ա. Ալեքսանյանի չեխ գործընկերը «Գալիա սթայլ»-ն է, որը հայտնի է առավելապես իր կանացի նրբագեղ, մասնավորա­պես՝ հարսանեկան զգեստներով: Ողջ օրը, սակայն, «Ալեքս տեքստիլ»-ից մեր հարցերին չպատասխանեցին: Նշենք, որ անհատույց նվիրված գույքը, այն հետա­գայում գնելու իրավունքով, գնահատվել է 96 մլն. 543 հազար ՀՀ դրամ և ունի 7316.7 քառ. մետր ընդհանուր մակերես (երկու հարկ և նկուղ), 40.5 քառ. մետր մակերեսով ենթակայան, 25 քմ մակե­րեսով օժանդակ շինություն, 87.12 քմ մակերեսով (200.37 խմ) պարիսպ և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.76 հա հողատարածք»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել