ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում դեկտեմբերի 19-ին հանդիպել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU, ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հոուլին Ժաոյին:

Ինչպես հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ՀՄՄ-ի միջև ձևավորված համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այն ավելի կընդլայնվի:

Վահան Մարտիրոսյանը կարևորել է որպես ՀՄՄ անդամ-պետություն Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը միության աշխատանքներին, մասնավորապես, բարձր մակարդակի մասնակցությունը առաջիկայում նախատեսվող միջոցառումներին: 

Հանդիպմանը քննարկվել են նաև ոլորտի զարգացման հիմնախնդիրներին ու մարտահրավերներին առնչվող հարցեր: Հայաստանը Հեռահաղորդակցության միջազգային միության անդամ է 1992 թվականից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել