Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 8-14-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 381 երեխա՝ 191 տղա, 190 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 35821 քաղաքացի: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել