«Հայաստանում ՆԱՏՕ-ի շա­բաթը նախօրեին ավարտվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղա­րի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերի Հայաստան կատարած այցով, որի ընթացքում ՆԱՏՕ- ի բարձրաստիճան պաշտո­նյան հանդիպել է Սերժ Սարգսյանի, պաշտպանության նա­խարար Վիգեն Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի այցն ինքնին նշանակալի իրա­դարձություն է Հայաստանի համար, և հատկապես ուշագ­րավ է, որ գործնականում առաջին անգամ է ՆԱՏՕ-ի հայաստանյան շաբաթը նշա­նավորվում այդպիսի բարձր մակարդակի այցով: Կարո՞ղ է արդյոք դա էլ իր հերթին նշանավորել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների նոր մա­կարդակ կամ հարթություն: Համենայնդեպս, Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթի ընթաց­քում արվել է ուշագրավ մի հայտարարություն: Հայաստանում ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետը հայտարարել է, որ երկկողմ բանակցություններ են ընթանում դաշինքի անդամ երկրների հետ ռազմատեխնի­կական գործակցության ուղ­ղությամբ: Իսկ սա իսկապես հարաբերության նոր հարթու­թյուն է: Միաժամանակ կաս­կածից վեր է, որ ռազմատեխ­նիկական այդ գործակցությու­նը Երևանը չէր իրականացնի Ռուսաստանից, այսպես ասած, գաղտնի, ինչը նշանա­կում է, որ կան հստակ մեսիջներ, որ Մոսկվան չի լինի այդ գործակցությանը խոչընդոտ:
 
Ինչ է ենթադրում ռազմա­տեխնիկական հեռանկարը, ինչ ուղղությամբ գործակցություն՝ մանրամասներ առայժմ հայտ­նի չեն, միանգամայն հասկա­նալի պատճառներով, քանի դեռ չկան հստակ պայմանա­վորվածություններ: Սակայն
 
այստեղ ակնհայտ է, իհարկե, արձանագրումը, որ ռազմա­տեխնիկական գործակցությու­նը հարաբերության մի մակար­դակ է, որը ենթադրում է արդեն անմիջական պաշտպանական կոոպերացիա: Այդ իմաստով, Հայաստանում ՆԱՏՕ-ի գլխա­վոր քարտուղարի տեղակալը արել է ուշագրավ մի հայտա­րարություն պետհամալսարա­նում ուսանողների հետ հան­դիպմանը:
 
«Հայաստանը մեր միակ գոր­ծընկեր երկիրն է, որը հետևողականորեն ապահովում է իր խաղաղապահների ներկայու­թյունը Կոսովոյում և Աֆղանստանում, մենք շատ բարձր ենք գնահատում այդ մասնակցու­թյունը»,-հայտարարել է Ռոուզ Գյոթեմյուլլերը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել