«Արարատի մարզպետարանի շուրջ աղմուկ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարզպետարանի աշխատակիցներն իրենց իրավունքները վերականգնելու համար ընկել են դատարանի դռները:
 
Մասնավորապես՝ մեզ հայտնի դարձավ, որ 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վարուժան Գրիգորյանը դիմել է Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի` պահանջելով իրեն վերականգնել նախկին աշխատանքին և վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:
 
Նշենք, որ այս գործով դեռ չի նշանակվել նախնական դատաքննության օրը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել