«Հայտնի օլիգարխիկ ընտանիքից սերող քաղաքապետերից մեկը մի քանի տարի է՝ առանձնատուն է կառուցում, որը, հայկական չափանիշներով անգամ, փոքրերից չէ։ Բայց առանձնատների կառուցմամբ Հայաստանում ոչ մեկին չես զարմացնի։ Մեզ զարմացրեց այն, որ պաշտոնյան որոշել է իր տանը բազմաթիվ խլացուցիչներ, «ժուչոկներ» փնտրող սարքեր մոնտաժել։ Եվ որպեսզի պատերի մեջ տեղադրվող սարքերի տեղը հիշվի, դրանք տեսագրում, «փաստաթղթավորում» է հենց շինարարության փուլում։
 
Թե ինչ գաղտնի խոսակցություններ են ծավալվելու այս տանը, կամ ինչու պետք է նա հայտնվի անվտանգության ծառայությունների տեսադաշտում, պարզ չէ, քանի որ ընտանիքը հավատարիմ իշխանական կլաններից է»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել