Ոսկին միշտ համարվել է հարստության խորհրդանիշ: Մեր օրերում շատերն են անում ոսկյա իրերի նվերներ: Ոսկյա զարդերը միշտ ցանկալի են շատերի կողմից: Բայց երբեմն պատահում է, որ ոսկուց սկսում են պատրաստել ոչ միայն զարդեր, սպասք, այլև այնպիսի իրեր, որ նույնիսկ դժվար է հավատալ կամ պատկերացնել: Ներկայացնում ենք նմանատիպ իրեր, որոնք, չգիտես ինչու, պատրաստում են նաև ոսկուց:

Ոսկյա սեքս-խաղալիքներ

Հետաքրքրիր է, ում գլխում է ծագել այս միտքը: Այս սեքս խաղալիքը ոչ միայն պատրաստված է ոսկուց, այլև զարդարված է 18 կարատանոց ադամանդե քարերով:

Ոսկյա դագաղ

Տարօրինակ է, ոսկու սիրահարը նույնիսկ իր մահվան իրերից մեկն է պատրաստել տվել ոսկուց: Այն պատրաստված է բարձրորակ փայտից և երկու հաստ շարքով պատված ոսկով:

Դեմքի դիմակ` ոսկուց

Հուսանք՝ այս դիմակից հետո իրոք կնոջ դեմքի մաշկը կբարելավվի: Միգուցե և ոսկին իրոք լավ է անդրադառնում մաշկի խնամքի վրա:

Շոկոլադե պուդինգ` ոսկու համադրությամբ

Հայտնի չէ այս քաղցրավենիքի մեջ ոսկի ավելացնելու նպատակը: Այն զարդարված է ձկան սև խավիարով, ադամանդներով և ոսկիով: Հետաքրքիր մոտեցում է:

Ոսկյա վերնաշապիկ

Բացի նրանից, որ վերնաշապիկը ոսկուց է, կոճակներն էլ Swarovski քարեր են: Չափազանց հետաքրքիր և ստեղծագործական մոտեցում է: Ինչպե՞ս վաղուց չէին մտածել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել