Մահմեդական կանայք սկսել են այլևս չենթարկվել ամուսնուն և հասնել չսպասված արդյունքների: Ամռանը Սաուդյան Արաբիայի կանայք արդեն իրավունք կունենան ավտոմեքենա վարելու: Ներկայացում ենք մահմեդական կանանց, ովքեր ստիպել են բոլորին խոսել իրենց մասին:

Դինա Աբդուլազիզ

Նա Սաուդյան Արաբիայի արքայազնի կինն է: Դինան սովորել է ԱՄՆ-ում, ունի աչքի ընկնող ոճ: Նրա կերպարին նպաստել են ծնողները: Մի քանի տարի առաջ նրա հայրը նվիրել է աղջկան D’NA բուտիկը, և կինը նորաձևության մեջ համարվում է արաբ կանանց իդեալ: Նա Dubai Design and Fashion Council կազմակերպության դեմքն է, որը զբաղվում է արաբ մոդելների ֆինանսավորմամբ:

Մայզա բինտ Մուհամմեդ իբն Ռաշիդ Ալ Մակտում

Դեռ տասներեք տարեկանում նա արդեն կարատեի ոսկե մեդալ ուներ: Նա 2008 թվականին առաջին արաբ կինն էր, որ Օլիմպիական խաղերի ժամանակ արաբական դրոշ բարձրացրեց: Նա բավականին հարգարժան տեղ ունի Կարատեի կանանց արաբական միությունում, Թեքվանդոյի արաբական ֆեդերացիայում, Արևմտյան Ասիայի կանանց կարատեի կոմիտեում:

Խալիմա Ադեն

Խալիմա Ադենը տասնիննամյա մոդել է, ով ծնվել է փախստականների ճամբարում: Դեռ մանկուց նա ծաղրի էր ենթարկվում, ինչից հետո նա հստակ որոշեց, որ հիջաբից երբևէ չի հրաժարվի: Հիմա նա ամենապահանջված մոդելներից է:

Հուդա Կատտան

Նա բյութի-բլոգեր է: Մեծացել է ԱՄՆ-ում: Ունի իր սեփական Huda Beauty կոսմետիկայի արտադրությունը: Նա հրաժարվել է հիջաբից, բայց այդ քայլը չի խանգարել Հուդային դառնալ ամենահայտնի մահմեդական կանանցից մեկը:

    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել