«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը անօգուտ է համարել բանակցությունները և կրկին հացադուլ է սկսել: Տղերք, դուք լո՞ւրջ եք։ Արդեն հացադուլ անելը, ցույց անելը, բանակցելն այնքան է արժեզրկվել, որ նման վարվելակերպով բարդանում է հետագայում որևէ նոր նախաձեռնության կամ շարժման գործունեությունը, ով, ենթադրենք, իրական պայքար է մղում: 
Տունտունիկ եք սարքել: Մինչ բանակցելը հավատացած էիք, որ բան է փոխվելու, հետո հենց սկսեցիք բանակցել, մեկ էլ հանկարծ՝ վայ աման, բացահայտեցիք, որ չէ, է, անօգուտ բան է իշխանությունների հետ բանակցելը: Նման ոչ կայուն գործելակերպով առաջին հերթին ձեզ եք վնասում և ամենակարևորը՝ գալիք նախաձեռնություններին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել