Մելանյա Թրամփ

ԱՄՆ նախագահի կինը, ով 47 տարեկան է, նախկին ֆոտոմոդել է: Աշխատանքի միջոցով նա ծանոթացել է  միլիարդատեր Դոնալդ Թրամփի հետ: Ծանոթությունից հինգ տարի անց նա դարձավ ապագա նախագահի կինը:

Բրիժիտ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինն է, ով 64 տարեկան է: Նա դասավանդում էր այն դպրոցում, որում սովորում էր իր ապագա ամուսինը: Երիտասարդը նրանից 24 տարով փոքր էր, իսկ Բրիժիտն ամուսնացած էր և երեք երեխա ուներ: Սիրո խոստովանութուն անելուց 10 տարի անց նրանք ամուսնացան և ևս 10 տարի անց Մակրոնը դարձավ նախագահ:

Անխելիկա Ռիվերա

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նետոյի կինն է, 48 տարեկան է: Նա մեքսիկական սերիալների աստղ է: Նրանք մեծացնում են վեց երեխաների, որոնցից երեքն ամուսինների տարբեր ամուսնություններից են:

Ագատե Կորնհաուզեր-Դուդա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կինն է, 45 տարեկան է: Նա գերմաներենի ուսուցչուհի է։ Նրանք ծանոթ են եղել դեռևս դպրոցից:

Շանտալ Բիյա

Կամերունի  նախագահ Փոլ Բիյայի կինն է։ Նա համարվում է ամենաոճային կանանցից, և նրան կարող է նախանձել անգամ Լեդի Գագան: Այլագի մարդկանց համար նա կարող է տարօրինակ թվալ, բայց իր երկրում թելադրում է ոճ և նորաձևություն: Ի դեպ՝ նա ամուսնուց փոքր է 40 տարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել