Ֆրանսիացի նավաստի Ֆրանսուա Գաբարը միայնակ լողացել է աշխարհի շուրջը 42 օրում, 16 ժամում, 40 րոպեում և 35 վայրկյանում, և դրանով իսկ նոր համաշխարհային ռեկորդ սահմանել։ Այս մասին հայտնում է AFP-ը։

Դեկտեմբերի 17-ին 34-ամյա ֆրանսիացին Macif նավով հաղթահարել է ֆրանսիական Ուեսան կղզու և Մեծ Բրիտանիայի ամենահարավային կետի՝ Լիզարդ հրվանդանի միջև վիրտուալ եզրագիծը։ Այսպիսով՝ նա մոտ մեկ շաբաթով գերազանցել է իր հայրենակցի՝ Թոմ Քովիլի ռեկորդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել