Ճապոնական Ispace Inc. սթարթափը 90 մլն դոլարի ներդրումներ է հավաքել «լուսնային տնտեսության» ստեղծման համար։ Ընկերությունը նախատեսում է 2019 թ. Երկրի արբանյակի ուղեծիր արձակել տիեզերանավ, որը 1 տարի հետո վայրէջք կկատարի Լուսնի վրա։

Ներդրողներին, որոնց թվում Japan Airlines Co. և Tokyo Broadcasting System Holdings ընկերություններն են, սթարթափը խոստանում է, որ հենց տիեզերանավը վայրէջք կատարի, նրանց հնարավորություն կտրվի «լուսնային գովազդ» տեղադրելու։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Նախագծում ներդրումներ են կատարել ոչ միայն մասնավոր ընկերություններ, այլև Ճաապոնիայի զարգացման բանկը։

Ispace Inc.-ի ղեկավար Տակեշի Խակամադան ասել է, որ լոգոտիպերը տեղադրվելու են տիեզերանավերի և ամենագնացների վրա, իսկ բարեհաջող վայրէջքի դեպքում նաև Լուսնի մակերևույթին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել