«Երեկ ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը՝ «ԵԾ» կուսակցության ավագանու 2 անդամներին՝ Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին մանդատից զրկելու մասին։ Փոստանջյանը ԿԸՀ նիստում հայտարարել է, որ այդ անձինք «մահացած են»․ «Դեռ ավելին՝ իրենց մահացած տեղով չարաշահումներ են կատարում․․․ ապօրինի կերպով տիրացել են մանդատների, որոնք իրենց չեն պատկանում։ Նրանց պետք է ենթարկել հրապարակային պարսավանքի․․․ ես բոլորին զգուշացրել էի, որ թույլ չեմ տա վաճառվեն, որևիցե դեմ գործողություն անեն կամ կոռուպցիոն գործարքի մեջ հայտնված լինեն։ Այս երկուսը չդիմացան, նրանք առաջին իսկ օրվանից գայթակղվեցին։ Երբ ասում ենք մեր հանրությանը՝ ինչո՞ւ եք վաճառվում, գնում հազար կամ 10 հազար դրամ վերցնում, բա էս մարդիկ էլ նորմալ ընտանիքներից են, մարդիկ են, որ չպետք է դրան գնային»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել