Լավ քնելը խիստ կապված է առօրյայում մեր տրամադրության և առողջության հետ: Յուրաքանչյուր անհարմարություն կարող է փչացնել մեր օրը: Եթե սովորություն ունեք քնելու աջ կողմի վրա պառկած, փորձեք չանել այլևս այդպես և կնկատեք լավ փոփոխությունները:

Ձախ կողքով պառկած քնելը լավ է անդրադառնում սրտի աշխատանքի վրա:

Բարելավում է նաև նյաթափոխանակությունը, ինչի հետևանքով առավոտյան արթնանալն ավելի հեշտ է և ձեր տրամադրությունն ավելի բարձր է լինում:

Մեր օրգանիզմն այնպես է կառուցված, որ կյանքի համար հատկապես կարևոր օրգանները գտնվում են ձախ կողմի վրա: Օրինակ՝ ստամոքսը գտնվում է ավելի ձախ, և ձախ կողմի վրա քնելն ավելի լավ է անդրադառնում:

Փայծաղը ևս գտնվում է ձախ կողմի վրա: Այն պատասխանատու է մեր օրգանիզմի մաքրման համար: Ձախ կողմի վրա քնելը հեշտացնում է նրա աշխատանքը:

Լավ տրամադրությամբ արթնանալու համար համոզվեք, որ ձեր օրգանիզմը հանգստանում է քնի ժամանակ: Նաև ուշադրություն դարձրեք անկողնու հարմարավետ լինելու վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել