Panorama.am-ը գրում է.

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սալմա Հայեքը պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին անվանել է «ագրեսիվ հրեշ»՝  նշելով, որ նա սեռական ոտնձգություններ է արել և սպառնացել, եթե հրաժարվի: Այս մասին գրում է BBC-ին:

Սալմա Հայեքը New York Times-ի  իր սյունակում գրել է, որ մի անգամ նույնիսկ Վայնշտեյնն ասել է. «Ես կսպանեմ քեզ, չկասկածես, որ կարող եմ»:

Դերասանուհին նշել է, որ երկար տարիներ լռել է՝ կարծելով, որ իր խոստովանությունը ոչինչ չի փոխի, և իր ձայնն այնքան էլ կարևոր չէ:

«Մենք ի վերջո գիտակցում ենք այն չարիքը, որն ընդունված է մեր հասարակությունում, որը նվաստացնում ու  վիրավորում էր ինձ նման միլիոնավոր մարդկանց, աղջիկների, քանի որ յուրաքանչյուր կնոջ մեջ աղջիկ կա»,- նշել է դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել