«28-ամյա Յոհաննի Դիասն իր նախկին ընկերոջը թմրանյութեր է տվել և կտրել է նրա առնանդամը մինչ նա անգիտակից է եղել: Դաժան հարձակումը տեղի է ունեցել Դոմինիկյան Հանրապետության Պուրետո-Պլատա քաղաքում, որտեղ զույգը քոթեջ է վարձել»,- հայտնում է Mirror-ը:

Ոստիկանության տվյալներով՝ 44-ամյա Սամուել Վենտուրա Գարսիան և նրա ընկերուհին վիճել են հավանաբար չստացված հարաբերությունների պատճառով: Հետո Դիասը սիրելիին ենթադրաբար շատ թմրանյութ է տվել, տղամարդը կորցրել է գիտակցությունը: Հարձակումից հետո կինը փախել է հանցագործության վայրից, սակայն ոստիկանությունը նրան արագ բռնել է:

Տուժած տղամարդուն շտապ հոսպիտալացրել և 4 ժամ վիրահատել են: Բժիշկները կանխատեսում են, որ Սամուելը լիովին կապաքինվի 2 ամիս անց:

Ձերբակալվելուց հետո Դիասը հայտարարել է, որ չի ափսոսում արածի համար, քանի որ նախկին ընկերն իրեն դաժանորեն է վերաբերվել, նա չի կարողացել այլևս դիմանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել