10 տարածված սխալ սեքսում:


1. Պահպանակն ատամներով չբացես
Երբ պահպանակն ատամներով ես բացում, ենթարկվում ես դրա ամբողջականությունը խախտելու ռիսկի: Դա կարող է ոչ միայն անցանկալի հղիության, այլև վեներական հիվանդությունների պատճառ դառնալ:

1
2. Քսուք օգտագործելուց առաջ ուշադիր կարդա բաղադրությունը
Քսանյութը կամ նավթի հիմքով յուղը (օրինակ՝ մերսման լոսյոններ կամ հանքային յուղ) կարող է պահպանակի վնասման պատճառ դառնալ, ինչը մեծացնում է դրա պայթելու ռիսկը: Ավելի լավ է լատեքսային կամ ջրային հիմքով քսանյութ ընտրել:

lubrificante
3. Մի հրաժարվիր քսուք օգտագործել ներսից
Եթե զուգընկերոջ հետ սովոր եք պահպանակի վրա դրսից քսուք քսել, փորձեք քսուք օգտագործել ներսից: Դա ոչ միայն կկանխի պահպանակի մաշվելը, այլև նոր, հաճելի զգացողություններ կտա:

labbra
4. Միաժամանակ 2 պահպանակ մի օգտագործիր
Շատերը սխալմամբ կարծում են, որ երկու պահպանակն ավելի հուսալի է: Սակայն հակառակն է: Կրկնակի պահպանակը թուլացնում է պաշտպանությունը, քանի որ շատ շփումը մեծացնում է դրա մաշվածությունը:

condom
5. Պետք չէ լիովին հենվել հակաբեղմնավորիչ հաբերի վրա:
Հակաբեղմնավորիչ հաբերն արդյունավետ են ընդամենը 91-99%-ով, իսկ եթե կինը դրանք ոչ պարբերաբար է ընդունում, ապա ցուցանիշերը շատ ավելի ցածր են: Իդեալական պաշտպանություն է Հաբերի և պահպանակի համադրությունը:

preliminari
6. Մի անտեսիր պոտենցիան բարձրացնող սննդակարգը
Արդեն վաղուց ապացուցված է, որ սնունդը մեծապես ազդում է ինչպես կնոջ, այնպես էլ՝ տղամարդու լիբիդոյի վրա: Հունական ընկույզը, թուզը, կոճապղպեղը, բրոկոլին, ծովամթերքը, հաղարջը ոչ միայն ավելացնում են ստացվող հաճույքը, այլև մեծացնում են սեռական կենսունակությունը: Եթե սեքսը նախկինի պես վառ չէ, ժամանակն է սննդակարգը վերանայելու:


7. Պետք չէ հրաժարվել սեքսից մարզումներից հետո
Շատերը սխալմամբ կարծում են, որ մարզումները չարչարում են և սպառում ուժերը: Ընդհակառակը՝ դրանք ավելացնում են արյան հոսքը դեքի սեռական օրգաններ, ինչն իդեալական է լավ սեքսի համար:


8. Պետք չէ «երևի»-ի վրա հույս դնել
Հնարավոր է մոռանալ խմել հաբերը, կարող է պահպանակը պատռվել, բայց եթե դուք և զուգընկերը պատրաստ չեք երեխա ունենալու, ավելի լավ է միշտ պահեստային ծրագիր ունենալ:


9. Մի հրաժարվիր նախերգանքից
Ապացուցվել է, որ նախերգանքը մեծացնում է դոֆամինի (ուրախության և հաճույքի հորմոն) մակարդակը, վերացնում է տագնապի զգացողությունը, նպաստում է բնական քսուքի արտադրությանը, ավելացնում է երկու կողմերի փորձառությունը:


10. Մի հրաժարվիր ինտիմ կյանքից
Ապացուցված է, որ պարբերական սեռական կյանքն օգնում է լավացնել քունը, իջեցնել զարկերակային ճնշումը, կալորիաներ այրել, վերացնել սթրեսը, հաղթահարել ընկճախտը, մեծացնել կյանքի տևողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել