«Բինգեմթոնի համալսարանի (Նյու Յորք) գիտնականները մշակել են ճկուն բիոմարտկոցի տեքստիլ կոնցեպտ։ Էլաստիկ մարտկոցը լիցքավորվում է մարդկային քրտնքից»,- հայտնում է Digital trends-ը։

Գործվածքային մակերևույթով նորույթը կլանում է քրտինքն ու վերամշակում այն՝ վերածելով էներգիայի։

Նախագծի ղեկավար-պրոֆեսոր Սեոկեուն Չոյի խոսքով՝ մարտկոցը կարող է մակերևույթի յուրաքանչյուր քառակուսի սմ-ում գեներացնել 6.4 մկ/Վտ հզորությամբ հոսանք։

Գիտնականները կարծում են, որ նման մարտկոցի ստեղծումը կարող է փոխել մարզական հագուստի և մարմնին կրելի էլեկտրոնային սարքերի շուկան։ Ներկայումս թիմն աշխատում է ավելի հզոր նախատիպի վրա, որն արդեն հնարավոր կլինի օգտագործել կոմերցիոն նպատակներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել