6-ամյա երեխան 11 մլն դոլար է վաստակել իր YouTube-յան ալիքում խաղալիքների ուսումնասիրման շնորհիվ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Ռայանն ավելի քան 10 մլն հետևորդ ունի: Տղան մանկական խաղալիքներ է փորձարկում, իսկ նրա ծնողները հոլովակներ են տեսագրում ալիքի համար:

Ryan ToysReview ալիքը ստեղծվել է 2015 թ. մարտին: Այդ ժամանակից այն արագորեն տարածում է ստանում:

Վերջին տարում 11 մլն դոլար վաստակած Ռայանը հայտնվել է ամենաբարձր վարձատրվող բլոգերների ցուցակում Forbes-ի վարկածով: Նա 8-րդ տեղում է:

Տղայի մայրը հեռացել է աշխատանքից դպրոցում և հիմա իր ամբողջ ժամանակը ծախսում է տղային տեսակոնտենտ ստեղծել օգնելու վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել