«Հայաստանյայց Առաքելական եկեղեցու շուրջ լուրջ սկանդալ է հասունացել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչ Արմեն Սուբնշանյանը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով վճարել իր ամենամյա արձակուրդները չօգտագործելու համար նախատեսված գումարը:
 
Այս գործը մակագրվել է դատավոր Արթուր Թամրազյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Ֆրունզիկ Դանիելյանն ասաց, որ իր պաշտպանյալը 2015 թվականից մինչև 2016թ. հուլիսը աշխատել է Եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչ և ընդամենն օգտվել է մեկ արձակուրդից, իսկ մնացած բոլոր տարիներին չի օգտվել արձակուրդից:
 
2016 թվականին գնացել է Ռուսաստան, հետ է վերադարձել և հիմա պահանջում է իր չօգտագործված արձակուրդի համար նախատեսված գումարը, որը կազմում է մոտ 300 հազար դրամ: Հետաքրքիր է, որ այս հարցը հնարավոր չի եղել կարգավորել բանակցությունների միջոցով, և եկեղեցու դեմ դատական հայց ներկայացնելու կարիք է առաջացել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել