«Հայաստանյան իրավապահ համակարգը հայտնվել է փակուղու առաջ: Բանն այն է, որ արդեն մոտ եր­կու ամիս է՝ չի հաջողվում կազմակերպել Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ այս տարվա սեպ­տեմբերին տեղի ունեցած կրակոցների գործով մեղադրյալներին Վրաստանից Հայաստան տեղափոխելը: Ալավերդցի քրեական հեղինակություններ Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը, որ մեղադրվում են ալավերդցի մեկ այլ քրեական հեղինակության՝ Վահագն Աբգարյանի ընկերոջ սպանության և Վահագ­նի սպանության փորձի մեջ, դեպքից հետո փախել էին Վրաստան: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տե­ղեկություններով՝ քրեական այս երկու հեղինակությունները բավական լուրջ կապեր ունեն այդ երկրի իշ­խանական վերնախավում, ու հիմա նրանք գործին խառնել են իրենց մերձավորներին, որպեսզի հնարավորինս երկարաձգվի նրանց վերադարձնելը, իսկ եթե հնարավոր է՝ ընդհանրապես ձախողվի այդ գործընթա­ցը, խուսափեն պատժից»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել