Havas Worldwide PR կազմակերպությունը հարցում է անցկացրել անցորդների հետ՝ կապված նորարար տեխնոլոգիաների հետ, և նրանցից 12000-ը ասել են, որ դեմ չէին լինի հանդիպել արհեստական ինտելեկտ ունեցող ռոբոտի հետ: Ի դեպ՝ տղամարդկանց թիվն այդ անցորդների շրջանակներում գերազանցում էր կանանց թվին:

Այս ամենի հետ մեկտեղ ուսումնասիրողները հանգել են այն եզրակացության, որ սմարթֆոնները չափազանց բացասական են ազդում մարդկանց վրա, քանի որ մեծ մասի մոտ առաջանում է դեպրեսիա և դժգոհություն սեփական կյանքից այլ մարդկանց անթերի էջերն անընդհատ նայելիս:

Ուսումնասիրության հիմնական արդունքներն այսպիսին են.

18-34 տարեկան մարդկանց 27%-ը պատրաստ է սեռական հարաբերություն ունենալ ռոբոտի հետ:

Տղամարդկանց՝ ռոբոտ-ընկերուհի ունենալու հավանականությունն ավելի բարձր է, քան կանանցը:

Հարցման մասնակիցների 70 %-ը կարծում է, որ սմարթֆոնները «սպանում» են իրական շփումը:

Մարդկանց 42%-ն իրեն զգում է ճնշված ու դժբախտ՝ անընդհատ նայելով այլ մարդկանց համացանցային էջերը:

Մարդկանց 40%-ն անհանգստանում է, որ ռոբոտները կսկսեն խլել իրենց աշխատատեղերը:

Այս ամենն այժմ այնքան էլ ֆանտաստիկայի ժանրից չէ, քանի որ այս տարի վաճառքի է հանվել սեքս-ռոբոտ Սամանտան: Նմանատիպ տիկնիկներ օրեցօր ավելի հասանելի են դառնում սովորական մարդկանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել