Ներկայացնում ենք Ջենեսիս Դավիլային՝ «Միսս Ֆլորիդային», ով 2016 թ. հուլիսին սկանդալի զոհ դարձավ: Նա պետք է իր նահանգը ներկայացներ «Միսս ԱՄՆ» մրցույթում, սակայն հաղթանակից մեկ շաբաթ անց նրանից թագը հետ վերցրին:

Դա տեղի ունեցավ լուսանկարի պատճառով, որը Ջենեսիսը հրապարակել էր իր ինսթագրամյան էջում: Դրանում երևում է թե պրոֆեսիոնալ դիմահարդարն ինչպես է իրեն դիմահարդարում գեղեցկության մրցույթից առաջ, իսկ լուսանկարը մեկնաբանել էր. «Մոգություն է անում»:

Տեղի գեղեցկության մրցույթի կանոնների համաձայն՝ աղջիկները պետք է իրենք դիմահարդարվեն: Այս ֆոնին սկանդալ բռնկվեց:

Մրցույթի պրոդյուսեր Գրանտ Գրավիթը հայտարարեց, որ այդ լուսանկարով աղջիկը մատնեց իրեն, իսկ կազմակերիչները չէին կարող այդ փաստն անուշադրության մատնել:

Հասկանալի է, որ մնացած աղջիկներն էլ էին օգտվել մասնագետների ծառայություններից, բայց այնքան խելացի են, որ այդպիսի լուսանկարներ չէին հրապարակել համացանցում:

Շոուի կազմակերպիչները բողոքներ էին ստանում հանդիսատեսից և մյուս մասնակիցներից: Դատավորները ստիպված եղան Ջենեսիսից հետ վերցնել թագը և այն տալ վիցե-միսս Լինեթ Դե լոս Սանտոսին, ով ծնունդով Դոմինիկյան Հանրապետությունից է:

Ջենեսիսի փաստաբանը համոզված է, որ կազմակերպիչների այս որոշումն անօրինական է, և որ թագը պետք է իր հաճախորդին պատկանի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել