ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 12-16-ն աշխատանքային այցով կլինի Լիտվայում եւ Լատվիայում:

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը հանդիպումներ կունենա Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի, Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալ Ինես Լիբիենա-Էգներերի, երկու երկրների խորհրդարանների արտաքին եւ եվրոպական հարցերով հանձնաժողովների նախագահների, ԱԳՆ պատասխանատուների, պատգամավորական բարեկամական խմբերի անդամների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել