Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մեղավոր է ու պատասխանատվություն է կրում Երուսաղեմում տիրող իրավիճակի համար, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու որոշումը Թուրքիայի համար ոչինչ չի նշանակում: Այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը:

«ԱՄՆ-ն պատասխանատու է Երուսաղեմում թափվող արյան համար: Մենք երբեք չենք ընդունի այս որոշումը: Այսօր իրենց Երուսաղեմի տերն ու տիրակալը համարողները վաղն այնտեղ թաքնվելու համար գեթ մի ծառ չեն գտնի: Այս պայքարը չի ավարտվի, քանի դեռ չի վերականգնվել ազատ ու անկախ Պաղեստինի տարածքը 1967 թվականի սահմաններով», - ասել է Էրդողանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել