Yerkir.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շնորհակալություն հայտնել ռուսաստանցի զինծառայողներին` ահաբեկչության դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար. հայտնում է РИА Новости-ն:

«Օդաչուները մշտապես երկնքում են, շատ շնորհակալ եմ»,- ասել է նա:

Նշենք, որ ՌԴ նախագահն այսօր ժամանել է Սիրիայում գտնվող ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա, որտեղ հայտնել է ռուսական զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել