Tert.am-ը գրում է․

Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը հայտնել է, որ պաղեստինցիները Գազայի հատվածից հրթիռ են արձակել, որն ընկել է հրեական Սդերոտե քաղաքի մանկապարտեզներից մեկի վրա:

Ինչպես նշում է russian.rt.com-ն, այդ պահին մանկապարտեզում մարդ չի եղել: Ռոզենֆելդը նշել է, որ հասցված վնասի չափը դեռևս չի ճշտվել:

Աղբյուրը հիշեցնում է, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Գազայի հատվածից 3 հրթիռ է արձակվել, ինչին ի պատասխան իսրայելական օդուժը գրոհել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման որոշ դիրքեր:

Հարձակումը տեղի է ունեցել պաղեստինցիների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ու ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշման դեմ զանգվածային բողոքի ակցիաների անցկացման օրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել