Apple-ի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը հրաժարվել է iPhone X-ից։ Սմարթֆոնը եղել է Թիմ Կուկի նվերը հայտնի ինժեներին, հայտնում է Cultofmac-ը։

Երբ Apple-ի ղեկավարն անձամբ նվերն ուղարկել է Վոզնյակին, նա երախտագիտություն է հայտնել Կուկին, սակայն պատասխանել, որ իրեն հարկավոր չէ սմարթֆոն։ «Այն հիանալիորեն աշխատում է, սակայն դա այն չէ, ինչ ես ցանկանում եմ»,-ասել է Apple-ի համահիմնադիրը։ Ստիվ Վոզնյակը պարզաբանել է, որ ինքը չի հանդիսանում Face ID-ի երկրպագու, քանի որ այն դանդաղեցնում է սմարթֆոնի աշխատանքը։

Դրա հետ մեկտեղ Վոզնյակը հայտարարել է, որ Apple-ը մինչ օրս մրցակիցներ չունի շուկայում և լավ արտադրանք է թողարկում։

Թիմ Կուկը որոշել էր Վոզնյակին նման նվեր ուղարկել այն բանից հետո, եբ կարդացել էր նրա հարցազրույցը։ Ընկերության համահիմնադիրը հայտարարել էր, որ շատ գոհ է իր iPhone 8-ից և չի գնի iPhone X։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել