Նորթշորի համալսարանի հետազոտողները պարզել են, որ սեքսուալ կողմնորոշումը հատուկ գեներ են ձևավորում, հայտնում է Life-ը: 1109 հոմոսեքսուալ և 1231 հետերոսեքսուալ եվրոպացի տղամարդկանց գենետիկ նյութերն ուսումնասիրելով՝ գիտնականները եզրակացրել են, որ տղամարդկանց համասեռամոլությունը ձևավորվում է երկու մուտացիաների՝ 13-րդ և 14-րդ քրոմոսոմների շնորհիվ:

Համասեռամոլների դեպքում TSHR գենի մոտ գտնվող հատվածը, որը կոդավորում է սպիտակուցը, ազդում է վահանաձև գեղձում գործընթացների վրա: Ըստ գիտնականների՝ այդ պատճառով համասեռամոլ տղամարդկանց դեպքում առավել հաճախ են ծանր հիվանդություններ ախտորոշվում, ինչպիսին է՝ դիֆուզային թունավոր զոբը:

Միաժամանակ գիտնականները նշում են, որ հետազոտությունը չի կարելի լիարժեք համարել, որ լիարժեք հետազոտության համար անհրաժեշտ է ուսումնասիրել տարբեր ռասսաների պատկանող տղամարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել