Այս միջոցը կարող է օգտագործվել ինչպես երեխաների, այնպես էլ՝ մեծահասակների համար:

Գազարը, ավելի ճիշտ՝ գազարի հյութը, շատ հարուստ է հակաօքսիդանտներով, այն օգնում է իջեցնել արյան բարձր ճնշումը, պայքարում է դիաբետի դեմ:

Գազարը նաև՝

Բարձրացնում է իմունիտետը և վերահսկում է սրտանոթային հիվանդությունները,

Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը,

Կանխարգելում է քաղցկեղային հիվանդությունները,

Կանխում է ակնեն,

Մաշկի համար անհրաժեշտ վիտամինների աղբյուր է,

Կալցիումի աղբյուր է,

Նպաստում է մարսողությանը,

Մաքրում է ամբողջ օրգանիզմը:

Մրգահյութի բաղադրատոմսը

Բաղադրիչները՝

½ կգ գազար,

3-4 ճ/գ մեղր,

ջուր:

Պատրաստման եղանակը՝

Գազարը կտրտեք ոչ մեծ կտորներով, վրան ջուր լցրեք: Եփեք մինչև փափկելը, վերցրեք կրակի վրայից:

Ջուրը քամեք, թողեք սառչի: Գազարը տրորեք բլենդերով կամ պատառաքաղով:

Պատրաստի գազարով արգանակին մեղր ավելացրեք և լավ խառնեք: Ավելացրեք գազարի պյուրեն: Մրգահյութը պատրաստ է: Այն սառը տեղում պահեք:

Ինչպես ընդունել՝

Օրվա ընթացքում ընդունեք 3-4 ճ/գ մրգահյութ: Արդյունքը կզգաք արդեն 1-2 օր անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել