Operativ.am -ը գրում է.

«LG V30»-ի հիմնական տարբերակը ներկայացվել է բեռլինյան «IFA 2017» ցուցահանդեսին և վաճառքի է հանվել դեռևս հոկտեմբերի 8-ից: Մեկնարկային խորհուրդ տրվող գինը կազմել է 810 դոլար: Այն վաճառվում է միայն Հարավային Կորեայում: Այս մասին գրում է Life.ru-ն:

Նոր տարբերակի՝ հին տարբերակից ունեցած միակ տարբերությունը դիզայնն է: Ընկերությունը թողարկել է ընդամենը 300 պրեմիում տարբերակի հեռախոս, և դրանք արժեն 1820 դոլար: 

Գաջեթը ստացել է 6-դյույմանոց «FullVision» դիսփլեյ, ունի 4ԳԲ օպերատիվ և 64ԳԲ պահպանման հիշողություն:

Սմարթֆոնը ունի երկու տեսախցիկ 16 և 13ՄՊ-ով, իսկ դիմային տեսախցիկը 5ՄՊ-անոց է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել