Քանի որ գիտեք, որ Արցախի 097 բջջային կոդը հիմա սպասարկում է Թիմ Տելեկոմը, ապա մի քանի բան կարեւոր հավելեմ.
ա. Կարեւոր է համարը պահել, մի շտապեք փոխել։ Քանի որ ձեր սոցցանցային հաշիվները, էլեկտրոնային փոստը կցված է ձեր համարին։ Դրանք չկորցնելու համար։ (Նաեւ կսարքեմ մանրամասն ուղեցույց նրանց համար, ում համակարգիչները մնացել են Արցախում, եւ հաշիվներից պետք է դուրս գալ էդ սարքերից)
բ. Կարող եք 6 ամիս օգտվել հատուկ առաջարկից։
գ. Իմ իմացածով, Արցախում հին տարբերակի սիմ-քարտեր էին կիրառվում։ Եթե փոխեք Թիմի նոր քարտերի վրա, կկարողանաք ավելի ժամանակակից ու արագ կապից օգտվել։ Զուտ պետք ա մտնել գրասենյակ անձնագրով ու փոխել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել