Խռմփոցի պատճառները տարբեր են, բայց հիմնականում լինում է լեզվի այտուցվածությունը: Դրա պատճառով շնչուղիները սղմվում են, և արտաշնչվող օդը քթի ուղիներին ստիպում է թրթռալ, ինչի արդյունքում նաև լսվում է խռռոցով ձայն: Այդ խնդիրը լուծելու համար բժիշկներն առաջարկում են հատուկ տեխնիկա: Այն օգնում է ձերբազատվել խռմփոցից մինչև 8 ժամ տևողությամբ:

Եվ այսպես՝ բացեք բերանը և հանեք լեզուն: Ցուցամատով փորձեք սեղմել լեզվի արմատը (իմաստության ատամների մոտ) և հետո փորձեք մերսել այն՝ աստիճանաբար ավելացնելով և պակասեցնելով ճնշումը:

Ցավի առաջացման դեպքում պետք չէ վախենալ, շարունակեք:

Եթե այդ գործողության ընթացքում առաջանում է փսխելու ռեֆլեքս, ապա կարող եք փորձել այս տարբերակը:

Վերցրեք ատամի խոզանակը և կատարեք մերսումը լեզվի այն հատվածում, որին դիպչելուց առաջանում է փսխման ռեֆլեքսը, ոչ թե խոզանակի մազիկների, այլ հակառակ կողմով: 2-3 օրվա ընթացքում կրկնելուց հետո ռեֆլեքսը կանհետանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել