Armtimes.com-ը գրում է.

Երուսաղեմի զայրույթի օր. Այսպես են այնտեղ ապրող արաբներն անվանում մասշտաբային բողոքի ցույցերը: Ահա սա` Թրամփի որոշման պատասխանն է, ԱՄՆ նախագահի` տարածաշրջանում խաղաղություն սկսելու փորձի արդյունքը:

ԱՄՆ-ում անցնում է ՄԱԿ-ի անվտանգության հարցերով հրավիրված խիստ արտահերթ ժողովը, որտեղ փորձում են հասկանալ ստեղծված իրավիճակը: Մինչ այնտեղ նստած գործիչները քննարկում ու վիճում են, Երուսաղեմից արդեն հայտնում են ոստիկանության հետ բախումների արդյունքում առաջին զոհերի մասին, իսկ Իսրայելի զինվորականներն հարվածել են հրթիռին` ուղղված իրենց Պաղեստինի կողմից:

Աղոթքն այս պարագայում միակ առհավատչյան է դաժան, արյունալի բախումների: Այս արդեն սովորական դարձած սցենարը իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի, այսօր կոչել են զայրույթի օր:

Քարեր, շշեր, ձիավոր ոստիկաններ, արցունքաբեր գազ` հնագույն քաղաքի պատերի ներսում: Վառվող անվադողեր, պայթուցիկ ինքնաշեն ու ոչ ինքնաշեն սարքեր, ռետինե ու իրական փամփուշտներ Ռամալլայում, Բեթլեհեմում, Խեվրոնում:

Առայժմ հայտնի է 2 զոհի մասին` Գազայի հատվածում:

«Մենք կճեղքենք ցանկացած դիմադրություն»,-հայտարարում է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը, «մենք չենք համակերպվի այն մտքի հետ, որ ցանկանում են խլել Երուսաղեմը մեզանից»,-կարծիք է հայտնում Երուսաղեմի բնակիչ Մուհամեդ Գորհարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել