Tert.am-ը գրում է.

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Գերմանիայի քրիստոնեա-սոցիալական միություն/Քրիստոնեա-դեմոկրատական միություն դաշինքի միջև բանակցությունները կսկսվեն դեկտեմբերի 13-ին: Այս մասին հայտնում է Bild-ը:

ԳՍԴԿ-ի անդամները վերընտրել են Մարտին Շուլցին որպես առաջնորդ՝ տալով նրան ձայների 82 տոկոսը: Դրանից հետո կուսակցության անդամները քվեարկել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ԳՔՍՄ/ԳՔԴՄ դաշինքի հետ բանակցություններ սկսելու և կոալիցիոն կառավարություն ձևավորելու օգտին:

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին չի հաջողվել կոալիցիա կազմել, քանի որ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) նոյեմբերի 19-ին դուրս է եկել բանակցային գործընթացից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել